Newmag-ը գրում է.
Համացանցի օգտատերերի ուշադրությունն է գրավել փքաբթլիների մասին Ինստագրամի մի էջ, որտեղ պրովոկացիոն լուսանկարներ են հրապարակում պետերբուրգի «Пышечная» հրուշակեղենի խանութի անունից։
Սակայն վերջիններս հայտարարել են, որ որևէ կապ չունեն էջի ստեղծման հետ։ Լրագրողներին հաջողվել է կապվել պրովոկացիոն գրառումների հեղինակների հետ, բայց նրանք նախընտրում են գաղտնի մնալ։

@pyshechnaya1958 էջը ստեղծվել է հունիսի 7-ին և արդեն ունի 51 հազար բաժանորդ։ Այնտեղ հրապարակվում են լուսանկարներ, որտեղ փքաբլիթներն օգտագործվում են որպես ձեռնաշղթաներ, իսկ շաքարի փոշին «սպիտակ փոշու հետքերի»  իմիտացիա է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել